TotalFootball.am


22.03.20 11:50

«Ռեալ». «Ողբում ենք կյանքի մի մասը մեր ակումբին նվիրած նախագահի մահը»


Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել՝ ցավակցություն հայտնելով ակումբի նախկին նախագահ Լորենցո Սանսի ընտանիքին ու հարազատներին կորոնավիրուսի հետևանքով նրա մահվան կապակցությամբ: 

««Ռեալ Մադրիդը», ակումբի նախագահն ու տնօրենների խորհուրդը ցավակցում են Լորենսո Սանսի մահվան կապակցությամբ: Մենք նաև ցանկանում ենք խորին ցավակցություն հայտնել նրա կնոջը, երեխաներին ու ընկերներին:

«Ռեալում» Սանսի պաշտոնավարման ընթացքում ակումբը շարունակել է կերտել իր պատմությունն ու դառնալ լեգենդար ակումբ: Նա ակումբի նախագահն էր, երբ այն 32 տարվա ընդմիջումից հետո հաղթեց իր երկար սպասված 7-րդ ՉԼ Գավաթը 1998-ին:

Այսօր «Ռեալը» ողբում է նախագահի կորուստը, որն իր կյանքի, իր կրքի մեծ մասը նվիրել է մադրիդյան ակումբին», - ասված է «Ռեալի» հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0