TotalFootball.am


22.03.20 12:30

Ռաուլն ու Ռամոսը ցավակցել են «Ռեալի» նախկին նախագահի մահվան կապակցությամբ


Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը և նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը ցավակցություններ են հայտնել ակումբի նախկին նախագահ Լորենսո Սանսի մահվան կապակցությամբ: Նախկին ֆունկցիոները 76 տարեկանում մահացել է կորոնավիրուսից:

«Շատ տխուր օր է «Ռեալի» համար: Երեկ ու այսօր Լորենսո Սանսը կապում էր այս պատմության 2 թիվ՝ 7 և 8: Նրա մահն էլ ավելի է մթագնում այս ծանր օրերը, որոնց մեջ մենք հայտնվել ենք: Իմ խորին ցավակցությունները նրա հարազատներին ու մտերիմներին: Հանգչիր խաղաղությամբ», - «Թվիթերում» գրել է Ռամոսը:

«Հանգչիր խաղաղությամբ, նախագահ, մենք երբեք չենք մոռանա քեզ», - գրել է Ռաուլը:

Սանսը «Ռեալի» նախագահն է եղել 1995-ից 2000 թվականներին: Նրա պաշտոնավարման ընթացքում թիմը հաղթել է իր պատմության 7-րդ և 8-րդ ՉԼ Գավաթները:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0