TotalFootball.am


22.03.20 14:14

Ռոնալդուն Մենդեշի օրինակով կօգնի Պորտուգալիայի հիվանդանոցներին


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա գործակալը՝ Ժորժե Մենդեշը, օգնություն կցուցաբերեն կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ինչպես հաղորդում է AS-ը՝ Ռոնալդուն կհետևի իր գործակալի օրինակին, որը Պորտուի հիվանդանոցներից մեկի համար բժշկական պարագաներ է գնել: Ավելի վաղ Մենդեշը 200 հազար բժշկական խալաթ ու 50 հազար պաշտպանիչ դիմակ էր գնել, որոնք նա նվիրաբերել է Պորտուգալիայի հիվանդանոցներին:

Ռոնալդուն ևս նախատեսում է որոշ քանակի խալաթներ ու դիմակներ նվիրաբերել:

Հիմա ֆուտբոլիստը Պորտուգալիայում կարանտինի մեջ է: 

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Ռոնալդուն Պորտուգալիայում իր հյուրանոցները կդարձնի հիվանդանոցներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Սակայն հետ պարզվեց, որ այդ տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, կեղծ է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0