TotalFootball.am


22.03.20 15:48

«Բարսելոնան» հետաքրքրվում է Էմերիկ Լապորտով


«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտի տրանսֆերով: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնական ակումբում ենթադրում են, որ Լապորտը կցանկանա հեռանալ ակումբից 2 տարով եվրագավաթների մասնակցությունից զրկվելու պատճառով:

Լապորտը ծնկի ջլի վնասվածքի պատճառով բաց է թողել մոտտ կես տարի, ուստի այս մրցաշրջանում «Ման. Սիթիի» կազմում ընդամենը 8 խաղ է անցկացրել:

Լապորտը «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2018 թվականին «Ատլետիկից»: «Քաղաքայինների» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0