TotalFootball.am


22.03.20 17:06

Ունաի Էմերին պատրաստ է աշխատել Ա Սերիայում


«Արսենալի», ՊՍԺ, «Սևիլիայի» և «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ակնարկել է, որ կարող է գլխավորել Ա Սերիայի ակումբներից մեկը:

«Ես մարզել եմ 16 տարի շարունակ, ուստի որոշեցի փոքրիկ դադար վերցնել, որպեսզի նախապատրաստվեի նախագծի, որն ինձ ամենաշատն է ոգեշնչում:

Ես ոչինչ չեմ բացառում: Դա կարող է լինել Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, որտեղ ես արդեն աշխատել եմ, կամ Իտալիան, որտեղ դեռ չեմ աշխատել:

Նախկինում իսկապես կոնտակտ եմ ունեցել իտալական մի քանի ակումբների հետ, բայց այս կամ այն պատճառներով չի հաջողվել աշխատել Ա Սերիայում: Անհարգալից կլինի, եթե տամ այդ ակումբների անունները: Իսկ ընդհանրապես ես բաց եմ բոլորի համար և ուշադիր հետևում եմ Ա Սերիային», - Էմերիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով TuttoJuve.com-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0