«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, թե ինչպես է ընթանում իր ապաքինումը ձախ ծնկի մենիսկի վնասվածքից հետո:
«Ակնհայտ է՝ ես ուզում էի ավելի շուտ ապաքինվել: Բժիշկն ասում էր, որ ես հիանալի գլուխ եմ հանում, և դա ինձ հույս տվեց հնարավորինս արագ վերադառնալու: Հիմա տարբերությունն այն է, որ երբ թիմը խաղադաշտ վերադառնա, ես պատրաստ կլինեմ:
Ենթադրվում էր, որ կապաքինվեմ մայիսի սկզբին, բայց բժիշկների հետ հանդիպումից հետո ես իմացա, որ դա ավելի շուտ տեղի կունենա», - Սուարեսի խոսքերն է մեջբերել Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեղված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: