TotalFootball.am


23.03.20 14:31

Մոուրա. «Անհանգստանում եմ ծնողներիս համար. ծերերի համար ամենածանրն է»


«Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան անհանգստություն է հայտնել Բրազիլիայում գտնվող ծնողների վիճակի համար կորոնավիրուսի տարածման պայմաններում:

«Ես ամեն օր խոսում եմ նրանց հետ, զգուշացնում եմ միևնույն բանը՝ նստեք տանը, լավ նայեք ձեզ: Իհարկե, ես անհանգստանում եմ նրանց համար, չէ՞ որ նրանք ծեր են, նրանց համար ամենածանրն է: Անընդհատ մտածում եմ նրանց մասին:

Ես առաջին անգամ եմ նման բանի բախվում: Այո, և ոչ մեկի համար սովորական չէ, սա նոր բան է, բայց պետք է պահպանել դրական տրամադրվածությունը, կատարել բժիշկների խորհուրդները, դուրս չգալ տնից:

Վստահ եմ՝ մենք կհաղթահարենք ու կվերադառնանք բնականոն կյանքի», - բրազիլացու խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0