TotalFootball.am


23.03.20 16:24

Ռունի. «Լավ կլիներ զրկել «Լիվերպուլին» ԱՊԼ-ի տիտղոսից, բայց ոչ, նրանք ֆանտաստիկ էին»


«Դերբի Քաունթիի» հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է անգլիական Պրեմիեր լիգայում խաղերի դադարով պայմանավորված իրավիճակը: Նա կարծիք է հայտնել, որ այս մրցաշրջանը կհասնի ավարտին:

««Լիվերպուլը» կհաղթի Պրեմիեր լիգան: Կան «Էվերթոնի» երկրպագուներ, որոնք զանգահարում են ինձ ու ասում, որ մրցաշրջանը պետք է չեղարկել: Իհարկե, որպես «Էվերթոնի» սան և ֆուտբոլիստ, որը 13 տարի խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», իմ մի մասնիկը մտածում է, որ լավ կլիներ «Լիվերպուլին» զրկել ԱՊԼ-ի տիտղոսից: Բայց ոչ: Նրանք ֆանտաստիկ էին ու մեծ աշխատանք են կատարել: Կարո՞ղ եք պատկերացնել, որ դուք սպասում եք 30 տարի, իսկ հետո ահա այս կերպ ձեզնից վերցնում են տիտղոսը: Արդար կլինի ավարտին հասցնել մրցաշրջանը:

Չեմ զարմանա, եթե այս մրցաշրջանի ավարտը ձգվի մինչև 2020 թվականի վերջ: Ֆուտբոլը, ինչպես ցանկացած այլ ինդուստրիա, պետք է հետևի խորհուրդներին ու կատարի նախազգուշական միջոցառումները»,- Ռունիի խոսքերն է մեջբերել Goal-ը:

ԱՊԼ-ի 29 տուրերից հետո «Լիվերպուլը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0