TotalFootball.am


23.03.20 16:49

Ուկրաինայի հավաքականը ռեկորդային պարգևավճար է ստացել Եվրո-2020 դուրս գալու համար


Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Պավլենկոն պատմել է, որ ազգային հավաքականը՝ Անդրեյ Շևչենկոյի գլխավորությամբ, ռեկորդային պարգևավճար է ստացել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար:

«Մենք հպարտանում ենք մեր հավաքականում: Կարող եմ հաստատ ասել՝ բոլոր պարգևավճարները տրվել են. դա ռեկորդային պարգևավճար է բոլոր ժամանակների համար: Մեր տղաները 4 միլիոն դոլար են ստացել: Մեր հավաքականը, անխոս, արժանի է դրան: Այդ միջոցների բաժանումը հանձնարարվել է թիմի գլխավոր մարզչին ու ավագին», - Պավլենկոյի խոսքերն է մեջբերել Football.ua-ն:

Ուկրաինայի հավաքականը Եվրո-2020-ի որակավորման փուլում առաջին տեղը զբաղեցրեց B խմբում, որտեղ մրցակիցները Պորտուգալիայի, Սերբիայի, Լյուքսեմբուրգի և Լիտվայի հավաքականներն էին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0