TotalFootball.am


23.03.20 17:59

Արտետա. «Զգում եմ, որ առողջացել եմ կորոնավիրուսից»


Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատմել է իր ինքնազգացողության մասին: Հիշեցնենք, որ մարզիչը վարակվել էր կորոնավիրուսով:

«Հիմա ես միանգամայն լավ եմ ու զգում եմ, որ առողջացել եմ: Երեք թե չորս օր անց արդեն զգալիորեն լավ էի:

Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Երեքշաբթի օրը ես ինձ այնքան էլ լավ չէի զգում ու գնացի բժշկի մոտ, բայց նա տեղում չէր: Հետո, մարզումից հետո, երբ մեքենայում էի, ինձ հետ կապ հաստատեց ակումբի ղեկավարությունն ու հայտնեց, որ «Օլիմպիակոսի» նախագահը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել:

Հաջորդ օրը մենք պետք է խաղայինք «Մանչեսթեր Սիթիի» հետ, և ակնհայտ էր, որ չէինք կարող վտանգի ենթարկել մարդկանց առողջությունը: Չորեքշաբթի օրը ես թեստ հանձնեցի, իսկ ուրբաթ ստացա ախտորոշումը: Բոլորը, ով շփում էր ունեցել ինձ հետ, ստիպված էր կարանտինի անցնել, իսկ խաղերը հարկադրվեցին հետաձգել», - Արտետայի խոսքերն է մեջբերել MEN-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0