TotalFootball.am


24.03.20 18:58

[ՎԻԴԵՈ] «Լեգենդ». Դե Խեային, Շմեյխելին ու այլ ֆուտբոլիստների հիացրել է փոքրիկ դարպասապահի մարզումը


Հայտնի ֆուտբոլիստներ արձագանքել են տեսանյութին, որով մայրը ցուցադրել է, թե ինչպես է իր որդին մարզվում միայնակ: Փոքրին դարպասապահը կարանտինի պատճառով չի կարող այլ երեխաների հետ շփվել, ուստի ստիպված է ինքնուրույն հարվածներ կատարել իր դարպասին:

«Ինձ սա դուր է գալիս», - գրել է ՄՅՈՒ-ի դարպասապահ Դավիդ դե Խեան:

«Ոչինչ, նույնիսկ դաժան վիրուսը, ինչպիսին COVID-19-ն է, չպետք է խանգարի տաղանդավոր դարպասապահին՝ դառնալ ավելի լավը: Կեցցե՛ս, տղա», - գրել է լեգենդար նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը:

«Մի օր, եթե նա ցանական ու երբ այս ամենն ավարտվի, ես կցանկանայի նրա հետ աշխատել տուգանային հարվածների վրա: Ի՞նչ կասեք», - գրել է ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Խուան Մատան:

«Լեգենդ: Չգիտեմ՝ ինչպես է հնարավոր դա կազմակերպել, բայց ես պետք է մարզում անցկացնեմ քեզ համար: Շարունակիր նույն ոգով, ինձ սա դուր է գալիս», - արձագանքել է «Ուոթֆորդի» դարպասապահ Բեն Ֆոսթերը:

Ավելի ուշ կինը հայտնել է, որ իր հետ մի քանի պարբերականներ են կապ հաստատել, որպեսզի հարցազրույց վերցնեն իր որդուց:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0