TotalFootball.am


24.03.20 19:55

Ալեքսանդր Կարապետյան. «Հիմա ֆուտբոլի ժամանակը չէ. պետք է շատ զգույշ լինել»


ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է հարցազրույցների շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մեր հերթական զրուցակիցը ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն է:

«Սոչիում ամեն ինչ նորմալ է, ամեն օր մարզվում ենք, շաբաթ և կիրակի՝ հանգստանում: Այստեղ առանձնակի չի զգացվում, որ աշխարհում խուճապ է: Իհարկե, աշխատում ենք մարդաշատ տեղեր չգնալ, հիմնականում տանը լինել: Ես ավելի շատ անհանգստանում եմ Գերմանիայում բնակվող ծնողներիս և հարազատներիս մասին: Առանց ֆուտբոլի, իհարկե, շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ: Իրավիճակն ամբողջ աշխարհում շատ լուրջ է: Պետք չէ մատների արանքով նայել այս ամեն ինչին: Ոչ մի երկրի կառավարութուն իր իսկ թշնամին չէ, որ ամեն ինչ հետաձգի և այսքան տնտեսական վնասներ կրի: Բոլոր հայ երկրպագուներին շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրվում են ինձնով և քաջալերում: Նրանց մաղթում եմ, որ զգույշ լինեն: Հուսով եմ, որ շատ շուտով կրկին կսկսենք ֆուտբոլ խաղալ», - Կարապետյանի խոսքերն է մեջբերել ՀՖՖ պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0