TotalFootball.am


24.03.20 20:18

Ռեյնան հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել


«Ասթոն Վիլայի» դարպասապահ Պեպե Ռեյնան, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Միլանին», պատմել է կորոնավիրուսի ախտանշանների ու իր ինքնազգացողության մասին:

«Շաբաթվա ընթացքում ինձ մոտ այնպիսի ախտանշաններ էին, որոնք հատուկ են կորոնավիրուսին. չոր հազ, ջերմություն և ծանր շնչառություն: Բայց հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Ես անընդհատ հետևում են Իսպանիայի, Իտալիայի ու Անգլիայի լուրերին: Ես շատ մտերիմներ ունեմ, ուստի ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվում և ինչ որոշումներ են ընդունվում:

Որքան շատ հետևենք խորհուրդներին, այնքա ավելի արագ ամեն ինչ կավարտվի: Մեկուսացմանը պետք է լուրջ վերաբերվել: Վստահ եմ, որ այս իրավիճակը կմիավորի մեզ ու ավելի ուժեղ կդարձնի», - Ռեյնայի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով El Partiziado De Cope-ին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0