TotalFootball.am


24.03.20 21:18

Ֆաբրեգաս. «Ալոնսոն խնդրում էր «Լիվերպուլից» «Արսենալ» տեղափոխվելու համար»


«Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, որը հանդես է գալիս «Մոնակոյում», պատմել է, որ Իսպանիայի հավաքականում իր նախկին թիմակից Խաբի Ալոնսոն կարող էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Արսենալ» 2009 թվականին:

«Ես ամբողջ ամառ Խաբիի հետ զրուցում էի հեռախոսով: Նա շատ էր ցանկանում տեղափոխվել «Արսենալ», համարյա խնդրում էր բոլորին այդ մասին: Նա իսկապես ուզում էր միանալ «Արսենալին», ես ամբողջ ուժով ջանում էի դա կազմակերպել. հարցը քննարկում էի անհրաժեշտ մարդկանց հետ, հայտնում էի իմ կարծիքը: Ես մտածում էի, որ Ալոնսոն հրաշալի ձեռքբերում կդառնար «զինագործների» համար:

Ես հիասթափված էի եզրափակիչ քայլից, որը կարող էր օգնել՝ ավարտին հասցնել գործարքը: Անձամբ ֆուտբոլիստը շատ էր ցանկանում տեղափոխվել, այդ տրանսֆերն իրականացնելը հեշտ էր: Բայց ես տնօրեն չեմ, ես ամեն ինչին նայում եմ ֆուտբոլիստի տեսանկյունից: Հիշում եմ, որ ամբողջ արձակուրդի ընթացքում խոսում էի Խաբիի հետ: Նա գրում էր ինձ, հարցնում. «Ի՞նչ է կատարվում»: Վատ է, որ տեղափոխությունը չկայացավ: Կարծում եմ՝ նա ստեղծված էր «Արսենալի» համար», - Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերել Arsecast-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0