TotalFootball.am


24.03.20 21:43

Ռոնալդուն ու Մենդեշն ավելի քան 1 մլն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար


«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և իր գործակալը՝ Ժորժե Մենդեշը, ֆինանսական օգնություն են ցուցաբերել Լիսաբոնում ու Պորտուում երեք հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներին, որոնցքում գտնվում են կորոնավիրուսով վարակված հիվանդները: Այս մասին հաղորդում է JuveFC-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նվիրաբերության գումարը կազմել է ավելի քան 1 միլիոն եվրո: Ի նշան երախտագիտության՝ Պորտուի հիվանդություններից մեկի ինտենսիվ թերապիայի նոր բաժանմունքը կանվանեն ի պատիվ Ռոնալդուի ու Մենդեշի:

Հիշեցնենք՝ Ռոնալդուն Պորտուգալիայում կարանտինի մեջ է: Ավելի վաղ «Յուվենտուսում» նրա թիմակիցներից 3-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0