TotalFootball.am


24.03.20 22:54

«Օլիմպիակոսի» սեփականատերը բուժվել է կորոնավիրուսից


Ֆուտբոլային ակումբներ «Օլիմպիակոսի» և «Նոթինգհեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը բուժվել է կորոնավիրուսից:

«Երկու շաբաթվա բուժումից հետո ես կրկնակի թեստ եմ հանձնել՝ համաձայն ընթացակարգի: Արդյունքը բացասական էր: Ես մնացել եմ տանը, շփվել ընկերներիս ու հարազատներիս հետ, շատ կարդացել, դիտել հեռուստացույց, երաժշտություն լսել ու համացանցում հետևել, թե ինչ է կատարվում աշխարհում:

Ես պետք է շնորհակալություն հայտնել Հունաստանի առողջապահության Ազգային համակարգի բժիշկներին իրենց հոգատարության ու խորհուրդների համար: Կանաչ ու սպիտակ համազգեստով այդ հերոսները օրը 24 ժամ կանգնած են մեր առողջության պաշտպանության գործին», - Մարինակիսի խոսքերն է մեջբերել «Օլիմպիակոսի» պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0