Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձերի 20 տոկոսով նվազեցմանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ այս քայլը կօգնի մյունխենյան ակումբի աշխատակիցներին՝ պահպանել աշխատանքը: Ավելի վաղ նմանատիպ միջոց էին ձեռնարկել նաև Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Բավարիայի» ֆուտբոլիստներ Լեոն Գորեցկան ու Ջոշուա Կիմիխը 1 միլիոն եվրո էին նվիրաբերել Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար: