«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր ներդրումն է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 49-ամյա մասնագետը 1 միլիոն եվրո է նվիրաբերել Բարսելոնայում գտնվող փաստաբանների Կոլլեգիայի ենթակայության տակ գտնվող բարեգործական ֆոնդին: Միջոցները կուղղվեն կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Բարսելոնայի հիվանդանոցի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերմանը:
Նշենք, որ այս պահին Իսպանիան կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով Եվրոպայի ամենամեծ օջախներից մեկն է: