TotalFootball.am


25.03.20 13:59

ԱՊԼ-ի ակումբները ֆուտբոլիստներին կարող են խնդրել աշխատավարձի 50% նվազեցման գնալ


Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները քննարկում այն հարցը, որ ֆուտբոլիստներին խնդրեն գնալ աշխատավարձի նվազեցման, հավանաբար, 50 տոկոսով: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Կորոնավիրուսի պատճառով առաջնության դադարեցման հետևանքով եկամուտների բացակայության ֆոնին ֆուտբոլիստները ստիպված կլինեն գնալ նման քայլի:

ԱՊԼ-ի ակումբներից մեկի ղեկավարի խոսքերով՝ այս հարցի քննարկումը ակումբների ու ֆուտբոլիստների պրոֆմիության միջև անխուսափելի է:

Այս պահին ԱՊԼ-ն ևս դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ի սկզբանե այն դադարեցվել էր մինչև ապրիլի 4-ը, բայց ավելի ուշ հետաձգման ժամկետը տեղափոխվեց մայիս:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0