TotalFootball.am


25.03.20 14:57

ՊՍԺ-ն 100 հազար եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին


Ֆրանսիական ՊՍԺ-ն 100 հազար եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

100 հազար եվրոյի չափով նվիրատվությունը հավելում է 400 հազար եվրոյի պայմանագրին, որ այս ամիս կնքվել էր ակումբի և Secours Populaire Français (SPF) կազմակերպության միջև: Գումարը կուղղվի 2 հազար կամավորների ուսուցմանը, տարեցների և ինքնամեկուսացած մարդկանց համար 10 հազար փաթեթ սննդի և հիգիենայի պարագաների ձեռքբերմանը, 900 անտուն մարդկանց համար մթերքի ու հիգիենայի պարագաների և սովորողների համար 5000 հազար արտադպրոցական կրթական փաթեթների ձեռք բերմանը:

ՊՍԺ-ն ու SPF-ը համագործակցում են արդեն 10 տարի, 2016-ից կապված են գործընկերային համաձայնագրով: Փարիզյան ակումբի նպատակն է՝ օգնել բնակչության համեմատաբար խոցելի խավերին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0