TotalFootball.am


25.03.20 18:17

Բալլաք. ««Չելսին» 1 տարվա պայմանագիր էր առաջարկում. պետք էր մնալ»


«Չելսիի» նախկին կիսապաշտպան Միխաել Բալլաքը պատմել է 2010 թվականին ակումբը լքելու և «Բայեր» վերադառնալու որոշման մասին:

«Կառլո Անչելոտին ուզում էր, որ ես մնայի, բայց ակումբում որոշել էին իմ տարիքի ֆուտբոլիստներին միայն մեկ տարվա պայմանագիր առաջարկել: Ես ուզում էի երկու տարով:

Հիմա հասկանում եմ, որ, հնարավոր է, ճիշտ չէի: Պետք էր մնալ, թեկուզ մեկ տարով:

Երբեք չէի մտածել, որ կարող եմ վերադառնալ «Բայեր»: Մինչև վերջ հավատում էի, որ «Չելսիի» հետ լուծում կգտնենք:

Ես իսկապես ուզում էի մնալ «Չելսիում» մինչև կարիերայի ավարտ», - Բալլաքի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0