TotalFootball.am


27.03.20 18:29

Կլոպ. «Արտասվեցի, երբ տեսա՝ ինչպես են մարդիկ հիվանդանոցում երգում YNWA-ն»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է բժիշկների աշխատանքի կարևորությունը, ովքեր կարանտինի օրերին շարունակում են աշխատել ու օգնել կորոնավիրուսով վարակված մարդկանց:

«Իմ անգլերենը բավականաչափ լավը չէ, որ նկարագրեմ դա: Դա անհավանական է, հրաշալի: Կարծեմ՝ երեկ ինձ ուղարկեցին տեսանյութ, որում մարդիկ հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մոտ երգում էին «You'll Never Walk Alone»-ը: Հենց որ նրանք երգեցին վերջացրին, ես արտասվեցի: Դա հիասքանչ էր: Եվ դա ցույց է տալիս ամեն ինչ. այդ մարդիկ ոչ միայն աշխատում են, այլև հրաշալի տրամադրվածություն ունեն:

Նրանք սովորել են օգնել ուրիշներին, իսկ հիմա դրան պետք է սովորենք մենք, քանի որ սովորաբար մեզ հետաքրքրում են միայն սեփական խնդիրները: Դա նրանց աշխատանքն է, նրանք զբաղված են դրանով ամեն օր: Նրանք իրենց վտանգի են ենթարկում, քանի որ օգնում են հիվանդ մարդկանց ու նրանց, ովքեր լուրջ խնդիրներ ունեն: Այնպես որ, ես չէի կարող հիանալ նրանցով ու գնահատել նրանց աշխատանքն ավելի շատ, քան հիմա», - Կլոպի խոսքերն է մեջբերել «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0