TotalFootball.am


27.03.20 18:54

Գատուզոն շտապ օգնության մեքենա է նվիրել իր քաղաքի հիվանդանոցին


«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջեննարո Գատուզոն աջակցել է իտալացի բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Մարզիչը շտապ օգնության մեքենա է ձեռք բերել իր հարազատ քաղաքի՝ Կորիլյանո-Կալաբրոյի հիվանդանոցի համար:

Գատուզոն իր Forza ragazzi ֆոնդի հետ նաև միջոցներ էր նվիրաբերել բժշկական այլ պարագաներ ձեռքբերելու համար:

«Սա ամենաքիչն է, որ մենք կարողացել ենք անել, որ օգնենք այս պայքարում: Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք, եթե միավորվենք, սեղմենք ատամներս ու հետևենք խորհուրդներին», - Գատուզոյի խոսքերն է մեջբերել CalcioNapoli24-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0