TotalFootball.am


27.03.20 19:28

Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Լոնդոնում կամ Մանչեսթերում


«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպո Կոուտինյոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», ցանկանում է վերադառնալ ԱՊԼ, եթե չկարողանա մնալ Կատալոնիայում:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ Կոուտինյուն չի դիտարկում ՊՍԺ կամ «Ինտեր» տեղափոխվելու տարբերակը, եթե ստիպված լինի լքել «Բարսելոնան»: Նման իրավիճակում նա գերադասում է ԱՊԼ վերադառնալը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Կոուտինյուն կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», «Չելսի» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս պահին հիմնական տարբերակ է «Տոտենհեմը»: Կոուտինյոն կարող է դառնալ «խցանների» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի տրանսֆերի մասը, որին իր կազմում ցանկանում է տեսնել «Բարսելոնան»:

Սակայն «Բարսելոնան» Կոուտինյոյի համար առաջարկի է սպասում «Չելսիից» ու ՄՅՈՒ-ից, եթե նրանք կարողանան «Բարսային» առաջարկել խաղացողների, որոնք իրենց հետաքրքիր են:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» վարձակալական պայմանագրից հետո չի գնի Կոուտինյոյի տրանսֆերը:

Այս մրցաշրջանում բրազիլացին 22 խաղ է անցկացրել Բունդեսլիգայում՝ դառնալով 8 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0