TotalFootball.am


29.03.20 18:59

Տեր Շտեգեն. «Մարդիկ ծիծաղում են, երբ ասում եմ՝ քիչ բան գիտեմ ֆուտբոլի մասին»


«Բարսելոնայի» ու Գերմանիայի հավաքականի 27-ամյա դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոստովանել է, որ այնքան էլ լավ գլուխ չի հանում ֆուտբոլից, ինչպես այդ մասին կարծում են շրջապատում:

«Մարդիկ ծիծաղում են, երբ ես նրանց ասում եմ, որ քիչ բան գիտեմ ֆուտբոլից: Շատ խաղեր չեմ դիտում, միայն երբ շատ լավ խաղեր կան կամ իմ ընկերն է մասնակցում խաղին և ինձ հետաքրքիր է: Ինձ հաճախ հարցնում են ինչ-որ ֆուտբոլիստից, իսկ ես պատկերացում չունեմ՝ ով է դա:

Հիմնականում շատ ավելի լավ հիշում եմ՝ ինչպես է խաղադաշտում տեղաշարժվում այս կամ այն ֆուտբոլիստը, ինչպես է հարվածում դարպասին, քան նրա անունը: Ինձ ավելի շատ դուր է գալիս կնոջս հետ խոսել ճարտարապետությունից», - խոստովանել է Տեր Շտեգենը El Pais-ին տված հարցազրույցում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0