TotalFootball.am


29.03.20 21:57

«Ռեալը» հետաքրքրվում է «նոր Կակայով»


Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Սան Պաուլուի» կիսապաշտպան Իգոր Սիլվեյրա Գոմեսի նկատմամբ, որին համեմատում են Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կակայի հետ: Այս մասին հաղորդում է AS-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Արքայական ակումբը» հետևում է ֆուտբոլիստին և դիտարկում է նրան ձեռք բերելու տարբերակը: Կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո:

«Ինձ հետ համեմատությունն այնքան էլ լավ չէ, քանի որ դա չափազանց կաշկանդում է նրան: Բայց ճիշտ է, որ նրա խաղաոճը հիշեցնում է ինձ», - ասել է Կական:

21-ամյա Գոմեսը «Սան Պաուլուի» սան է: Ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի մարտի 31-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0