TotalFootball.am


29.03.20 22:54

«Բարսելոնան» կկրճատի պարգևավճարները, եթե ֆուտբոլիստները չհամաձայնեն աշխատավարձի կրճատման


«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է նվազեցնել ֆուտբոլիստների պարգևավճարներն ու բոնուսները, եթե նրանք չհամաձայնեն աշխատավարձի նվազեցմանը: Այս մասին հաղորդում է Cope-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ այդ որոշումը կազդի ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաև ակումբի ամբողջ անձնակազմի վրա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստների մի մասը հրաժարվում են գնալ աշխատավարձի նվազեցման՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտինին: Որոշ ֆուտբոլիստներ համարում են, որ «Բարսելոնայի» ղեկավարությունն ինքն է մեղավոր ֆինանսական դժվարությունների համար:

Այս պահին կատալոնական ակումբը մնացել է գրեթե առանց եկամտի Իսպանիայի առաջնության, Չեմպիոնների լիգայի խաղերի հետաձգման, ինչպես նաև ակումբային խանութների փակման պատճառով:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0