TotalFootball.am


30.03.20 16:59

CIES. Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլիստների արժեքը կընկնի 28 տոկոսով


Սպորտային հետաքննությունների միջազգային կենտրոնը (CIES) հաշվետվություն է հրապարակել ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների վրա կորոնավիրուսի համաճարակի ազդեցության վրա:

Ըստ CIES-ի հաշվետվության՝ եթե մրցաշրջանը չվերսկսվի մինչև հունիսի վերջ, ֆուտբոլիստները միջինում կարժենան 28 տոկոսով ավելի էժան: Ընդ որում, նրանցից ոմանք շատ ավելի մատչելի կդառնան: Ամեն ինչ կախված է մի քանի գործոններից. ֆուտբոլիստի տարիք, պայմանագրի ժամկետ, կարիերայի ուղի, վերջին ելույթներ:

Ամենաշատը կընկնի բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստների և նրանց արժեքը, ովքեր այս մրցաշրջանում քիչ են դուրս եկել խաղադաշտ: Որպես օրինակ CIES-ը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, որի տրանսֆերային արժեքը 65 միլիոն եվրոյից կիջնի 35 միլիոնի:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0