TotalFootball.am


31.03.20 21:29

Հրաժարագինը՝ 500 մլն եվրո. Ֆեդե Վալվերդեով անգլիական գրանդ է հետաքրքրվում


«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեով: 21-ամյա ուրուգվայցու տրանսֆերը գրեթե անհնար է համարվում նրա հրաժարագնի պատճառով: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

«Ռեալի» ղեկավարությունը  այս պահին մտադիր չէ բանակցություններ վարել նրան վաճառելու վերաբերյալ: Այդպիսով, որպեսզի ձեռք բերեն կիսապաշտպանին, անհրաժեշտ կլինի ակտիվացնել նրան գնելու հնարավորությունը, ինչը գնահատվում է մոտ 500 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆեդերիկան 2 գոլ և 4 գոլային փոխանցում է հեղինակել Պրիմերայի 22 խաղում: Ընդհանուր առմամբ Ֆեդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում 32 խաղ է անցկացրել: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0