TotalFootball.am


03.04.20 16:00

Լուկակու. «Պարտադիր էր սպասել, մինչև որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ վարակվե՞ր»


«Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն քննադատել է Ա Սերիայի ղեկավարությանը՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման պայմաններում Իտալիայի առաջնությունն ընդհատելու հարցում հապաղելու համար:

«Ինչո՞ւ մենք պետք է խաղանք, երբ աշխարհում մարդիկ իրենց կյանքն են վտանգի ենթարկում: Պարտադիր պետք էր սպասել, մինչև «Յուվենտուսի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս կախտորոշվե՞ր: Դա նորմալ չէ: Ես կարոտում եմ ֆուտբոլը, բայց մարդկանց կյանքը հիմա ամենակարևորն է: Մնացածը երկրորդական է:

Ինձ ամենից շատ չի բավականացնում մրցակցությունը, լեփ-լեցուն մարզադաշտը, տրիբունաների աջակցությունը: Հիմա ես օգտվում եմ պահից, որ վերլուծեմ իմ վերջին ելույթները, ամենը, ինչ արել եմ վերջին կես տարում: Ֆուտբոլում միշտ զարգանալու տեղ կա», - Լուկակուի խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0