TotalFootball.am


04.04.20 20:40

«Լիվերպուլն» անձնակազմի մի մասին արձակուրդ է ուղարկել՝ աշխատավարձի ամբողջական պահպանմամբ


Մրցաշրջանի ընդհատման պատճառով «Լիվերպուլն» աշխատակազմի մի մասին ուղարկել է արձակուրդ:

Ակումբը նշել է, որ այդ աշխատակիցների աշխատավարձը կվճարվի ամբողջությամբ, որպեսզի ոչ ոք ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվի:

Ըստ The Telegraph-ի տեղեկությունների՝ անձամբ «Լիվերպուլը» կվճարի այդ աշխատակիցների աշխատավարձի 20 տոկոսը, մնացած 80 տոկոսը կվճարի բրիտանական կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում:

«Այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում աշխատավարձերից պահումների մասին այս շրջանում, երբ խաղերը չեն անցկացվում: Բարդ քննարկումներ են, որոնք դեռ ավարտված չեն», - ասված է «Լիվերպուլի» հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0