TotalFootball.am


04.04.20 21:59

«Բարսելոնան» բանակցում է Կուրժավայի հետ. ֆուտբոլիստը կարող է անվճար տեղափոխվել


ՊՍԺ-ի պաշտպան Լևեն Կուրժավան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:

27-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը:

«Բարսելոնան» բանակցություններ է վարում Կուրժավայի ներկայացուցիչների հետ:

Կուրժավան պատրաստ է լինել պահեստային խաղացող, բայց կպայքարի հիմնական կազմում տեղի համար: 

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լիգա 1-ի 14 խաղ է անցկացրել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0