TotalFootball.am


05.04.20 18:37

«Ման. Սիթին» հրաժարվել է աշխատատեղերը պահպանելու պետական աջակցությունից


«Մանչեսթեր Սիթին» իր աշխատակիցներին պետության հաշվին վճարվող արձակուրդի չի ուղարկի: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

«Լիվերպուլն» ավելի վաղ օգտվել էր Մեծ Բրիտանիայի կառավարության հակաճգնաժամային ծրագրից, որը վերաբերում է աշխատատեղերի պահպանմանը, որի շրջանակում պետությունն իր վրա է վերցնում աշխատավարձերի 80 տոկոսը:

«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ դիմել պետության ֆինանսական օգնությանը: Ակումբում, ըստ 2018/19 թվականների տվյալների, աշխատում է 463 մարդ, որոնցից 254-ը կոմերցիոն և ադմինիստրատիվ անձնակազմից են:

«Ման. Սիթին» այդ որոշումը կայացրել է անցած շաբաթ, տնօրենների խորհուրդն այն վավերացրել է ուրբաթ օրը, նույն ժամանակ էլ աշխատակիցները նամակ են ստացել: Ակումբը մտադիր է սեփական ուժերով պահպանել իր անձնակազմի աշխատատեղերը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0