TotalFootball.am


05.04.20 19:59

«Ինտերին» չի հաջողվել երկարաձգել Մարտինեսի հետ պայմանագիրը


«Ինտերը» չի կարողացել համաձայնության գալ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ միլանյան ակումբը Մարտինեսին առաջարկել է աշխատավարձի կրկնակի բարձրացում: Այդպիսով, Մարտինեսը կստանար տարեկան 4 միլիոն եվրո, սակայն «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» ու «Բարսելոնան» նրան առաջարկում են տարեկան մոտ 10 միլիոն եվրո: Բայց ֆուտբոլիստը երազում է խաղալ «Բարսելոնայում»՝ Լիոնել Մեսսիի հետ: «Ինտերը» մտադիր է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 111 միլիոն եվրո պահանջել:

Լաուտարո Մարտինեսը «Ռասինգից» «Ինտեր» էր տեղափոխվել 2018 թվականին: Այս մրցաշրջանում 16 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային մակարդակում անցկացրած 31 խաղերում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0