TotalFootball.am


05.04.20 20:44

Ուոքերը հրապարակավ ներողություն է խնդրել մարմնավաճառներին տուն կանչելու համար


«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը հրապարակավ ներողություն է խնդրել այն բանի համար, որ կարանտինի ժամանակ երկու մարմնավաճառի է տուն կանչել:

«Ուզում եմ օգտվել հնարավորությունից, որ հրապարակավ ներողություն խնդրեմ այն բանի համար, ինչ արել եմ անցած շաբաթ: Հասկանում եմ, որ ես՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ընդօրինակման առարկա եմ: Դրա համար ուզում եմ ներողություն խնդրել ընտանիքիցս, ընկերներիցս, ֆուտբոլային ակումբից, երկրպագուներից ու հանրությունից, որ հիասափեցրել եմ իրենց», - Ուոքերի խոսքերն է մեջբերել The Guardian-ը:

Նշենք, որ Ուոքերը դա արել է մեկ օր առաջ այն բանից, երբ սոցիալական ցանցերում բոլորին կոչ էր արել մնալ տանը: «Ման. Սիթին» ֆուտբոլիստին կպատժի այս արարքի համար:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0