TotalFootball.am


05.04.20 21:55

«Ամեն ինչ վերջացած է». Վիլանը՝ «Չելսիի» հետ պայմանագրի երկարաձգման մասին


«Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը հայտնել է, որ չի կարողացել համաձայնության գալ անգլիական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Ֆուտբոլիստի ու «կապույտների» համագործակցությունն ավարտվում է առաջիկա ամռանը:

«Բոլորը գիտեն, որ իմ պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է մի քանի ամսից: Դժվար է պատկերացնել, որ համաձայնագիրը կարող է երկարաձգվել: «Չելսին» ինձ 2 տարվա պայմանագիր էր առաջարկում, իսկ ես ցանկանում էի 3 տարվա: Ամեն ինչ վերջացած է: Մենք այլևս բանակցություններ չենք վարում», - Վիլիանի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն՝ հղում անելով Expedient Futebol-ին:

Հիշեցնենք, որ բրազիլացին լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2013 թվականից:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0