TotalFootball.am


05.04.20 22:42

«Յուվենտուսը» հետաքրքրվում է Քեյնով. տրանսֆերը 120 մլն եվրո է գնահատվում


«Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի նկատմամբ: Այս մասին հավաստիացնում է Calciomercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը հարձակվողին գնահատում է ոչ պակաս, քան 120 միլիոն եվրո: Անձամբ ֆուտբոլիստը չի բացառում հեռանալու հավանականությունը, քանի որ կասկածում է տիտղոսներ նվաճելու «Տոտենհեմի» հնարավորությանը:

Սակայն տրանսֆերի արժեքը, ինչպես նաև ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը, որ կազմում է 12 մլն եվրո, կարող է չափազանց բարձր լինել թուրինցիների համար:

26-ամյա Քեյնը «Տոտենհեմի» սան է: Այս մրցաշրջանում ԱՊԼ-ի 20 խաղում 11 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0