TotalFootball.am


06.04.20 13:59

Կասիլյասն առաջարկ է արել եվրագավաթների եզրափակիչների վերաբերյալ


Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, որն այժմ հավակնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին, կարծիք է հայտնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված ֆուտբոլային մրցաշրջանի հնարավոր շարունակության մասին:

«Չեղարկել մրցաշրջանը կամ վերադասավորել օրացույցային տարվա մե՞ջ: Եթե երեք-չորս ամսից իրավիճակը կայունանա, ապա մրցաշրջանը հնարավոր կլինի ավարտին հասցնել, իսկ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի եզրափակիչներն անցկացնել դեկտեմբերին: Աշխարհի հաջորդ առաջնությունը սկսվելու է 2022-ի նոյեմբերին. փոփոխություններ կատարելիս պետք է հաշվի առնել նաև այդ հանգամանքը», - «Թվիթերի» իր էջում գրել է Կասիլյասը:

Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան, ինչպես նաև մյուս խոշոր սպորտային իրադարձությունները դադարեցված են անորոշ ժամկետով: Ակումբային երկու մրցաշարերն էլ դադարեցվել են 1/8 եզրափակիչ փուլից:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0