TotalFootball.am


06.04.20 14:48

«Ինտերը» հրաժարվել է «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի ներգրավել Մարտինեսի գործարքում


«Ինտերը» բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ: «Կապտանռնագույնները» առաջարկել են գործարքում ներառել նաև իրենց երկու ֆուտբոլիստի, բայց «ներաձուրիները» մերժել են առաջարկը: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Խոսքը պաշտպաններ Խունիոր Ֆիրպոյի և Նելսոն Սեմեդուի մասին է: «Բարսելոնան» դեռևս պատրաստ չէ Մարտինեսի համար վճարել պահանջվող գումարը, ուստի փորձում է նվազեցնել այն՝ տրանսֆերում ներառելով իր ֆուտբոլիստներին:

Լաուտարոն «Ինտերում» խաղում է 2018 թվականից: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում 31 խաղի է մասնակցել՝ դառնալով 16 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0