TotalFootball.am


06.04.20 15:59

Վան Դեյկ. «Ուզում եմ դառնալ «Լիվերպուլի» լեգենդը»


«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատմել է մերսիսայդյան ակումբում իր գլխավոր նպատակի մասին:

«Ուզում եմ դառնալ «Լիվերպուլի» լեգենդը: Ուզում եմ հրաշալի բաների հասնել այստեղ: Մենք հիասքանչ թիմ ունենք, ոչ մի բանի կարիք չունենք: Մենք ունենք անհրաժեշտ ամեն բան, որ շարունակենք հաղթել. մարզիչ, որի հետ մեզ ասոցացնում ենք, ունիվերսալ կազմ, խաղաոճ, որը մեզ հաղթանակներ է բերում, մարզադաշտ ու երկրպագուներ, որոնք իրենց դերն են խաղում:

Այո, ես կուզեի դառնալ այն ֆուտբոլիստներից մեկը, որոնք կարիերայի ավարտից հետո վերադառնում են «Էնֆիլդ»: Ինձ մեծ ընտանիքի մի մասնիկն եմ զգում, երբ խաղերի ժամանակ տեսնում եմ «Լիվերպուլի» լեգենդներին», - 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Sport.es-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0