TotalFootball.am


06.04.20 17:22

«Ռեալը», «Ինտերն» ու «Ման. Սիթին» հետևում են «Ռիվեր Փլեյթի» պաշտպանին


Մադրիդի «Ռեալը», «Վալենսիան», «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում են արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 23-ամյա պաշտպան Լուկաս Մարտինես Կուարտայի ծառայություններով: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը «Ռեալն» է, որը կենտրոնական պաշտպանների է փնտրում: «Պորտուից» 50 միլիոն եվրոյով ձեռք բերված Էդեր Միլիտաոն չի արդարացնում սպասելիքները և արդեն ամռանը կարող է լքել «Արքայական ակումբը»: «Ռեալը» նաև անհանգստացած է 34-ամյա Սերխիո Ռամոսի համար փոխարինող չունենալու փաստով:

Այս մրցաշրջանում Կուարտան մասնակցել է 20 խաղի՝ աչքի ընկնելով մեկ գոլային փոխանցմամբ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 12.5 միլիոն եվրո: «Ռիվեր Փլեյթի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: Պաշտպանն արդեն հասցրել է նորամուտը նշել Արգենտինայի հավաքականում՝ մասնակցելով Չիլիի և Մեքսիկայի հավաքականների հետ ընկերական խաղերին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0