TotalFootball.am


07.04.20 18:52

Կոնտեն «Ինտերին» խնդրել է գնել «Արսենալի» կիսապաշտպանին


«Ինտերի» ղեկավարությունը դիտարկում է «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը գնելու տարբերակը: 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը խնդրել է «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անձամբ գաբոնացին նախընտրում է տեղափոխվել Կատալոնիա:

«Արսենալի» հետ Օբամեյանգի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0