TotalFootball.am


07.04.20 23:44

«Իսպանական ակումբները 1 միլիարդ եվրո կկորցնեն, եթե մրցաշրջանը կիսատ մնա». Լա Լիգայի նախագահ


Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը պատմել է իսպանական ակումբների ֆինանսական կորուստների մասին, այն դեպքում, եթե մրցաշրջանը այդպես էլ ավարտին չհասցվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Եթե մենք նայենք համաճարակի տնտեսական հետևանքներին, այդ թվում նաև գումարներին, որ մենք պետք է ստանայինք եվրոպական մրցաշարերին մասնակցելու համար, ապա իսպանական ակումբները շատ մեծ փողեր կկորցնեն, եթե մրցաշրջանը ավարտին չհասցվի: Ակումբները կկորցնեն 1 միլիարդ եվրո: Եթե մենք վերսկսենք մրցաշրջանը, բայց առանց հանդիսականների, ապա կորուստները կկազմեն 300 միլիոն եվրո: Եթե մենք վերադառնանք հանդիսականներով խաղերին, ապա վնասը կկազմի 15 միլիոն եվրո: Այս պահին մենք ընդհանրապես չենք դիտարկում մրցաշրջանը վաղաժամ ավարտելու տարբերակը: Մենք ուզում ենք խաղալ, նույնիսկ փակ դռներով», - Տեբասի խոսքերն է մեջբերում Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13