TotalFootball.am


08.04.20 11:11

[ԱՂԲՅՈՒՐ] «Ռեալը» մտադիր չէ վերադարձնել Ռոնալդուին. տրանսֆերն ակումբի քաղաքականության մեջ չի մտնում


«Ռեալը» չի նախատեսում վերադարձնել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: 

Պորտուգալացուն վերադարձնելու գաղափարը չի համապատասխանում ակումբի սպորտային քաղաքականությանը: Այս մասին գրում է AS-ը՝ հղում անելով «Ռեալի» ղեկավար կազմում իր աղբյուրին:

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գնահատում է Ռոնալդուին թիմի պատմության մեջ իր ունեցած ներդրման համար, բայց «նրա ժամանակն արդեն անցել է, և սպորտային առաջադրանքներն ուրիշ են», աղբյուրի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Հիշեցնենք՝ Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվեց 2018 թվականի ամռանը 112 միլիոն եվրոյի դիմաց:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0