TotalFootball.am


08.04.20 12:38

Ա Սերիան կարող է 45 օրում 124 խաղ անցկացնել Հռոմում


Ա Սերիան շարունակում է մրցաշրջանը վերսկսկելու տարբեր սցենարներ մտածել: Բոլոր թիմերը 45 օրով կհավաքվեն Հռոմում, որտեղ կանցկացնեն կարճատև հավաք ու ավարտին կհասցնեն մրցաշրջանը: Այդ ժամանակահատվածում նրանք ստիպված կլինեն անցկացնել 124 խաղ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մնացած խաղերը մայրաքաղաքում անցկացնելը ծայրահեղ տարբերակն է:

Դա կօգնի խուսափել կորոնավիրուսի տարածումից: Բոլոր խաղերը կանցկացվեն Հռոմում, ինչը կնվազեցնի երկրի մյուս շրջանների բնակիչների հետ շփումը: Ֆուտբոլիստներն ու մարզիչները ամեն օր կորոնավիրուսի թեստ կհանձնեն, իսկ լրագրողներին թույլ չեն տա մտնել թիմերի ճամբարներ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0