TotalFootball.am


08.04.20 14:49

Կասիլյասը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ «Ռեալ»


Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ «Արքայական ակումբ»:

«Ես կուզեի մի օր վերադառնալ «Ռեալ»: Ես այն համարում եմ իմ տունը՝ չնայած բացակայել եմ այնտեղից 5 տարի: Ես ակումբում 25 տարի եմ անցկացրել: Իհարկե, համոզված եմ, որ մի օր կվերադառնամ», - Կասիլյասի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

2015 թվականից Կասիլյասը պաշտպանում էր «Պորտուի» գույները: 2019-ի մարտին իսպանացին սրտի կաթված տարավ մարզման ժամանակ:

«Ռեալի» կազմում նա 5 անգամ հաղթել է Լա Լիգան, 2 անգամ Իսպանիայի Գավաթը, 4 անգամ Սուպերգավաթը, 3 անգամ հաղթել է ՉԼ-ն, 2 անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և մեկական անգամ Միջմայրցամաքային գավաթն ու Աշխարհի ակումբային առաջնությունը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0