TotalFootball.am


09.04.20 20:52

Ռիվալդո. «Մեսսին կարող է տեղափոխվել MLS կամ Չինաստան, բայց ոչ «Ինտեր»»


«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն գնահատել է թիմի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր» տեղափոխության հավանականությունը:

«Կարծում եմ՝ նա պատճառ չունի Իսպանիան լքելու, բայց եթե երբևէ դա տեղի ունենա, ապա նա կարող է պայմանագիր կնքել չինական կամ MLS-ի ակումբի հետ, բայց միայն այն ժամանակ, երբ դադարի այսքան նշանակալից լինել կատալոնական թիմի համար:

Անգամ եթե «Ինտեր» տեղափոխությունը ֆինանսապես շահավետ լինի Մեսսիի համար, ես ենթադրում եմ, որ դա բավարար չի լինի նրան համոզելու համար: Կարծում եմ՝ դա ավելի շատ նման է «Ինտերի» նախագահի պրոպագանդային, քան տրանսֆերի իրական հնարավորության:

Իհարկե, «Ինտերը» եվրոպական խոշոր ակումբ է, որն անցյալում հիանալի խաղացողների է ձեռք բերել և կարողացել է մի քանի կարևոր տիտղոս նվաճել: Բայց ես չեմ կարողանում պատկերացնել, որ Մեսսին կփոխի ակումբը, առայժմ նա շարունակում է գերազանց մարզավիճակ պահպանել՝ խաղալով «Բարսելոնայում»», - Ռիվալդոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ձեռք բերել 32-ամյա արգենտինացուն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0