TotalFootball.am


09.04.20 23:47

Հոլանդ. «Չեմ կարող գերագնահատել ինձ. սա ընդամենը սկիզբն է, առջևում դեռ շատ բան կա»


Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է, որ դեռ չի հասել իր կարիերայի գագաթնակետին:

«Ժամանակն ամեն ինչ է: Դու պետք է հստակ հասկանաս՝ որքան լավն ես դու և որքան ուժեղ է քո ակումբը: Պետք է մտածել թիմում եղած մարդկանց մասին և այն մասին, թե նրանք ինչպես կարող են օգնել քեզ՝ առաջընթաց ունենալ:

Ես չեմ կարող գերագնահատել ինձ: Ինձ համար միշտ կարևոր է իմանալ, որ ես լավն եմ, բայց բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ կան: Ինձ համար միշտ կարևոր է եղել համարել, որ ես ավելի լավն եմ, քան կամ իրականում: Ես հիանալի եմ զգում ինձ, դա նման է երազի: Բայց եղել են խաղեր, որոնցում ես այնքան էլ լավը չեմ եղել: Ես ուրախ եմ, որ ինձ շրջապատում են հիանալի մարդիկ: Սա միայն սկիզբն է: Առջևում շատ բաներ կան», - Հոլանդի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել այս տարվա հունվարին «ՌԲ Զալցբուրգից» 20 միլիոն եվրոյի դիմաց: Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 8 խաղ՝ դառնալով 9 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0