TotalFootball.am


10.04.20 12:49

«Բարսելոնայի» 6 տնօրեն հրաժարական է տվել


«Բարսելոնայի» 6 տնօրեն հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ պաշտոնյաները հրաժարական են տվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ակումբի աշխատանքները ղեկավարել չկարողանալու պատճառով, ինչպես նաև սոցցանցերում Լիոնել Մեսսիի մասին քննադատությունների գործի պատճառով:

Հաղորդվում է, որ ակումբը լքել են Էմիլի Ռուսոն, Էնրիկե Տոմբասը, Սիլվիո Էլիասը, Մարիա Տեյշիդորը, Խոսեպ Պոնտն ու Ժորդի Կլասամիլյան:

«Այժմ մենք ցանկանում ենք հայտնել, որ ներքոստորագրյալ մենեջերներս «Բարսելոնայի» նախագահին ներկայացրել ենք զբաղեցրած պաշտոններից հրաժարական տալու մեր որոշումը: Մենք հասել ենք այս կետին՝ չունենալով հնարավորություն վերահսկելու ակումբի ղեկավարումը կարևոր մարտահրավերների պայմաններում», - տնօրենների հայտարարությունը մեջբերել է La Vanguardia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0