TotalFootball.am


16.05.20 12:58

«Ռոմայի» երեք ֆուտբոլիստ վնասվածք է ստացել մարզումների մեկ շաբաթում


Մարզումները վերսկսելուց հետո «Ռոմայի» երեք ֆուտբոլիստ վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է RomaPress-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ վնասվածք են ստացել Պաու Լոպեսը, Դանիել Ֆուսատոն և Դիեգո Պերոտտին: Մարզումները վերսկսելու պահից անցել է մեկ շաբաթից մի փոքր ավելի ժամանակ:

Լոպեսի մոտ դաստակի խնդիր է, Պերոտտին ձախ ազդրի մկանային վնասվածք ունի, իսկ Ֆուսատոն աջ ազդրի մկանի վնասվածք է ստացել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Ա Սերիայի ակումբները քվեարկել են առաջնությունը հունիսի 13-ին վերսկսելու մասին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0